World News

Հրազդան քաղաքում մեքենան բախվել է սյանը և կողաշրջվել. կա տուժած

Հունիսի 18-ին` ժամը 07:54-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի: ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանատուր թաղամասում «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]

The post Հրազդան քաղաքում մեքենան բախվել է սյանը և կողաշրջվել. կա տուժած first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Հունիսի 18-ին` ժամը 07:54-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանատուր թաղամասում «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը՝ վնասելով հեռախոսակապի մալուխներ և կողաշրջվել. առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարներր կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:

Փրկարարներները հոսանքազրկել են ավտոմեքենան, ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել վնասված մալուխները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

The post Հրազդան քաղաքում մեքենան բախվել է սյանը և կողաշրջվել. կա տուժած first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net