World News

«Եթե ամուսինը մահացել է` չի նշանակում, որ երեխան էլ պետք է մահանա». հոգեբանը` հղիությունն ընդհատելու սոցիալական ցուցումների մասին

Հղիության արհեստական ընդհատման սոցիալական ցուցումների շարքում է նաև բռնաբարությունը: Հոգեբանը, թեպետ հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատելը երեխայի սպանություն է դիտարկում, բայց այս հարցին որոշակի վերապահումով մոտեցավ. «Բռնաբարությունը, միգուցե վերապահումով, բայց կարող եմ դիտարկել սոցիալական ցուցում` հաշվի առնելով, որ կնոջ կամքին դեմ գործողություն է եղել: Սակայն դա ևս վիճահարույց հարց է, որովհետև դա կախված է նրանից, թե կինն ինչպես է ընկալում այդ երեխային: Կան կանայք, որոնք չծնված երեխային ընկալում են առանձին էակ, այսինքն` գտնում են, որ կյանքի իրավունքն այդ երեխայինն է` անկախ այն հանգամանքից, թե ինչ պայմաներում է եղել բեղմնավորումը և կյանք են տալիս նրան: Հետևաբար սա խիստ անհատական հարց է»:

Читайте на 123ru.net