World News

Թուրքիան, Crocus City Hall-ում կատարվածից հետո, օգնել է կանխել 2-րդ ահաբեկչությունը Մոսկվայում. Hurriyet

Թուրքիայի հետախուզական ծառայությունները, մարտին մերձմոսկովյան Crocus City Hall համալիրի վրա տեղի ունեցած հարձակումից (զոհվել էր 145 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը-Խմբ.) հետո, իրենց ռուս գործընկերներին նախազգուշացրել են Մոսկվայում նախապատրաստվող երկրորդ ահաբեկչության մասին, գրում է թուրքական Hurriyet թերթը։

Դրա փոխանցմամբ՝ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել մարդաշատ առևտրի կենտրոնի վրա, սակայն Թուրքիայի միջամտության շնորհիվ ահաբեկչությունը կանխվել է։

Հրատարակությունը պնդում է, որ ահաբեկչությունը նախապատրաստել էին Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Վիլայաթ Խորասան» խմբավորման զինյալները, որոնք կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ:

Թուրքական հետախուզական ծառայությունները երկար ժամանակ հետևել են հունվարին Ստամբուլի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցու վրա հարձակմանը մասնակցած «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական կազմակերպության տեղական բջիջի գործունեությանը։ Իրավապահ մարմինները հետաքննության շրջանակներում մի քանի անձանց հարցաքննել են, որից հետո կապ են հաստատել ռուսական կողմի հետ։




Читайте на 123ru.net