World News

Մբապեն բաց կթողնի Եվրո-2024-ի խմբային փուլի հանդիպումները

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն բաց կթողնի  Եվրո-2024-ի խմբային փուլի հանդիպումները, հայտնում է Le Figaro-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը կվերականգնվի ոչ շուտ, քան 15 օրից։ Հետազոտությամբ պարզվել է, որ խաղացողը քթի կոտրվածք է ստացել։ Նշվում է, որ Մբապեն կարող է վերադառնալ խաղադաշտ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի հանդիպումներին։

Ավստրիայի հետ հանդիպման (1:0) 86-րդ րոպեին 25-ամյա ֆրանսիացին բախվել է պաշտպան Կևին Դանսոյին, որից հետո հայտնվել է խոտածածկին։

Եվրո-2024-ի երկրորդ խաղում Ֆրանսիան հունիսի 21-ին կխաղա Նիդերլանդների, իսկ հունիսի 25-ին՝ Լեհաստանի հետ։

Читайте на 123ru.net