World News

Եվրո-2024-ում առաջին խաղից առաջ Ռոնալդուն դիմել է երկրպագուներին

Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի 2024 թվականի առաջնության առաջին հանդիպումից առաջ դիմել է երկրպագուներին։ Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 18-ին, պորտուգալացիները կխաղան Չեխիայի հետ։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:

«Պորտուգալացիներ, այսօր սկսվում է մեր պատմության ևս մեկ գլուխ: Սիրով եմ հիշում ազգային հավաքականում իմ առաջին օրը՝ մարտահրավերներով ու հաղթանակներով լի օրը։ Այժմ ես պատիվ ունեմ ևս մեկ անգամ լինելու տաղանդով և վճռականությամբ լի չեմպիոն թիմի կողքին:

Բոլորի ուժով ու աջակցությամբ մենք երազանքներն իրականություն ենք դարձնում։ Եկեք միասին պայքարենք նոր հաղթանակի համար։ Երբ միասին ենք, մեզ չեն կանգնեցնի։ Առա՛ջ, Պորտուգալիա՛»— գրել է Ռոնալդուն սոցցանցերի իր էջում։

 
 
 

Читайте на 123ru.net