World News

Միայն այս տարի Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8,000 քմ տարածք․ Ավինյան

Միայն այս տարի Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8,000 քմ տարածք։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մարդկանց համար ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով միայն այս տարի Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ։

Ընթացքի մեջ են նաև Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքները։

Հանգստի գոտին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, կկառուցվի նաև շատրվանային համալիր»,- գրել է նա։

Читайте на 123ru.net