World News

Ռոնալդուն պատմական ռեկորդ է գրանցել

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2024-ի խմբային մրցաշարի առաջին տուրի՝ Չեխիայի դեմ հանդիպմանը իր հավաքականի մեկնարկային կազմում է։

Հանդիպումը կկայանա Լայպցիգի մարզադաշտում։

39-ամյա պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով խաղացել է Եվրոպայի վեց առաջնություններում։ Նախկինում Ռոնալդուն ազգային հավաքականի կազմում հանդես է եկել Եվրոյում 2004, 2008, 2012, 2016 և 2020 թվականներին (անցկացվել է 2021 թվականին)։

Ընդհանուր առմամբ Ռոնալդուն 26 հանդիպում է անցկացրել մրցաշարում, որոնցում դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է։

Читайте на 123ru.net