World News

Ուսիկը հրաժարվել է բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումից

Ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ուսիկն ինքնակամ հրաժարվել է իր գոտուց՝ թափուր թողնելով բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) տիտղոսը։ Այս մասին ուկրաինացի մարզիկը հայտնել է X սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում։

Տեսանյութում Ուսիկը դիմել է բրիտանացի բռնցքամարտիկներ Էնթոնի Ջոշուային և Դենիել Դյուբոյին, որոնք այժմ պայքարելու են ծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։

«Էնթոնի և Դանիել, լսեք: Ես գիտեմ, որ IBF-ի տիտղոսը շատ կարևոր է ձեզ համար: Ուստի սեպտեմբերի 2-ին այն նվիրում եմ ձեզ»,- ասել է Ուսիկը։

Հիշեցնենք, որ 37-ամյա մարզիկը ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2024 թվականի մայիսի 18-ին՝ հաղթելով բրիտանացի Թայսոն Ֆյուրիին։ Մենամարտը, որը տեղի էր ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում, տևեց 12 ռաունդ և ավարտվեց ուկրաինացու հաղթանակով։

Читайте на 123ru.net