World News

Փարիզը Երևանն օգտագործում է որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով. ՌԴ ԱԳՆ

Պաշտոնական Փարիզի քաղաքության մաս է կազմում ամենուր լինելը, բայց միևնույն ժամանակ պատասխանատվություն չկրելը. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք վաճառելը:

Նրա պնդմամբ՝ Փարիզն օգտագործում է Երևանը որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք և չի առաջնորդվում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերով։

Ըստ Զախարովայի կովկասյան տարածաշրջանի մասով կա խաղաղության ծրագիր, իրավիճակի քայլ առ քայլ կարգավորման ճանապարհային քարտեզ, տնտեսական և հումանիտար հնարավորությունների բացում՝ տրանսպորտային լոգիստիկա կառուցելու նպատակով, և այս ամենը ներառված է Երևանի, Բաքվի և Մոսկվայի համապատասխան պայմանավորվածություններում։ 

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան հանդես է եկել որպես ազնիվ, բաց միջնորդ, որը երկու կողմին դիտարկում է որպես մոտ պետություններ և ժողովուրդներ: Նրա խոսքով՝ ՌԴ-ն շահագրգիռ կողմ է, քանի որ խաղաղությունն ու կայունությունն օգուտներ կբերեն նաև նրան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ այս ամենը կատաղի խանդ ու դառնություն է առաջացրել Արևմուտքում, որը Կովկասը համարել է իր շահերի գոտի և, չկարողանալով որևէ առաջընթացի հասնել խաղաղ կարգավորման ճանապարհին, ամեն ինչ նախապատրաստում է հերթական քաղաքական քաոսի համար:

Նա չի բացառել, որ դա կդիտվի որպես վրեժ Ռուսաստանի գործադրած խաղաղասիրական ջանքերի համար։ Զախարովան նշել է, որ այդ ջանքերը տվել են կոնկրետ արդյունքներ և նախանշել են երկարաժամկետ փակուղուց դուրս գալու ուղի։

«Լուծումները գտնված էին, պետք էր պարզապես իրականացնել այն, ինչի շուրջ պայմանավորվել էին», - ասել է Զախարովան։

Զախարովան կարծում է, որ Փարիզի հռետորաբանությունն ուղղված է ոչ թե խաղաղ կարգավորմանը, այլ հակամարտության ներուժը հրահրելուն։ Միաժամանակ նա վստահ է, որ Ֆրանսիայի իշխանությունները դրանից հետո պատասխանատվություն չեն կրի, և կտուժեն խաղաղ մարդիկ։






Читайте на 123ru.net