World News

Եվրո-2024. Իսպանիայի հավաքականը 1/4 եզրափակչում կխաղա Գերմանիայի հետ

Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականը մրցել է Վրաստանի հետ և 4:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել:

Այսպիսով, Իսպանիայի հավաքականը դուրս է եկել Եվրո-2024-ի 1/4 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Գերմանիան, որը 1/8 եզրափակիչ խաղում 2:0 հաշվով հաղթել է Դանիային։ Վրաստանի հավաքականը դուրս մնաց մրցաշարից։

Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի Իսպանիա-Գերմանիա հանդիպումը կկայանա ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին, Mercedes-Benz Arena-ում (Շտուտգարտ, Գերմանիա): Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 20:00-ին:

Читайте на 123ru.net