World News

Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան (տեսանյութ)

Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը․

«ՀՀ հետ համագործակցության ակտիվությունը հիմնականում լինում է այն ժամանակ, երբ Իրանում իշխանության են պահպանողականները։ Գնահատում են Հայաստանի հետ կապի կարևորությունը և հասկանում են, որ անվտանգային հարցերում մեր շահերը նույնական են։

Ջալիլիի ընտրությունը Հայաստանի համար ավելի լավ կլինի, քան՝ Փեզեշքիանի։ Այդուհանդերձ, ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից։ Իրանում նախագահը չի որոշում քաղաքականությունը, միայն իրագործում է։ Որոշողը գերագույն հոգևոր առաջնորդն է, ուղղակի կախված թե որ թևից է նախագահը, այդ որոշումները արագ կամ դանդաղ կարող են իրագործվել»,- նշել է իրանագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Читайте на 123ru.net