World News

Այն հատվածներում, որտեղ սահմանագծում և սահմանազատում է իրականացվել, Ադրբեջանը ստացել է առավելություն՝ թիրшխի տակ առնելով հայկական բնակավայրերը․ Դանիելյան

Այն հատվածներում, որտեղ սահմանագծում և սահմանազատում է իրականացվել, Ադրբեջանը ստացել է առավելություն՝ թիրախի տակ առնելով հայկական բնակավայրերը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Սյունիք կատարած մեր եռօրյա այցի ընթացքում արձանագրել ենք բազմաթիվ խնդիրներ, որոնց հակիրճ անդրադարձ կկատարեմ։

Դեռևս ամիսներ առաջ բարձրաձայնել էի, որ Մեղրիում փակվում են կամ պարզապես բացակայում են պետական հաստատությունները՝ Առաջին ատյանի դատարանը, Պետական եկամուտների կոմիտեի մասնաճյուղը, Կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը։

Ինքներս ականատես եղանք, որ այս հաստատությունների բացակայությունը լրջագույն խնդիրներ է առաջացնում մեղրեցիների կյանքում։

Պետք է արձանագրել նաև, որ Սյունիքում խայտառակ վիճակում են ճանապարհները։ Իշխանամերձ շրջանակներին պատկանող ընկերությունները հարկատուների հաշվին տարվա մեջ մի քանի անգամ անորակ ասֆալտապատում են իրականացնում, սակայն ռազմավարական նշանակության ճանապարհներ բազմաթիվ տեղերում մնում են դժվարանցանելի տարվա բոլոր եղանակներին:
Այդուհանդերձ, բոլորիս համար առաջնային է մնում անվտանգության խնդիրը։
Այն հատվածներում, որտեղ, այսպես կոչված՝ սահմանագծում և սահմանազատում է իրականացվել, թշնամին ստացել է առավելություն՝ թիրախի տակ առնելով հայկական բնակավայրերը։

Սա փաստում է այն մասին, որ Հայաստանի այլ հատվածներում այս գործընթացը իրականացնելու դեպքում, որը ոչ այլ ինչ է, քան միակողմանի զիջում, նույն վիճակում են հայտնվելու ՀՀ մյուս մարզերն ու բնակավայրերը։

Այս ամենի արդյունքում, թշնամու ուղիղ թիրախի տակ են հայտնվել Ներքին հանդ, Շուռնուխ, Կապան բնակավայրերը։

Գյուղերի պատշգամբներից դիտարկվում են թշնամու դրոշակները։ Բազում հայկական գերեզմաններ հայտնվել են ադրբեջանցիների վերահսկողության ներքո։

Ներքին Հանդ, Դավիթ Բեկ գյուղերում առաջնային է նաև անասնապահության խնդիրը. արոտավայրերի մեծ մասը անցել է թշնամուն, և անասնապահությունը դարձել է անհնար։

Չնայած բազմաթիվ խնդիրներին, կուզեմ խոսել նաև դրականի՝ սյունեցու աննկուն ոգու մասին։
Ես տեսա խիզախ, անկոտրուն և մեծ ներուժ ունեցող մարդկանց, որոնց շնորհիվ մենք հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտներն ու հաղթելու ենք այս պայքարում»,-գրել  է նա։

Читайте на 123ru.net