World News

Բաքուն գնահատում է ԱՄՆ-ի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Ալիևը՝ Բայդենին

Բաքուն գնահատում է Միացյալ Նահանգների վճռականությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին. այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ հղված շնորհավորական ուղերձում:

«Մեր երկրները միշտ սերտորեն համագործակցել են տարածաշրջանային բարդ խնդիրների լուծման, ահաբեկչության դեմ պայքարի և միջազգային անվտանգության խնդիրների լուծման գործում։ Առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկարաժամկետ և արդյունավետ համատեղ գործունեությունն էներգետիկայի ոլորտում։ Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների հզոր աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ ռազմավարության և Հարավային գազային միջանցքի իրականացմանը, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,- նշել է Ալիևը։

Նա հավելել է, որ «Ադրբեջանը Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության ինտեգրված և ներառական մոդելի կառուցման կողմնակից է:

«Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի և դրա հիմքում ընկած հինգ սկզբունքի նախաձեռնող, մշտապես դրսևորել է քաղաքական կամք՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը»,- նշել է Ալիևը։

Читайте на 123ru.net