World News

ԱԺ-ի շենքի մոտ բախումներից տուժած քաղաքացին գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում․ առողջապահության նախարար

Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բուժհաստատությունում է գտնվում ընդամենը մեկ քաղաքացի, որի վիրահատություններն անցել են բարեհաջող, նա հիմա գտնվում է հետվիրահատական ապաքինման շրջանում։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ունենք ընդամենը մեկ պացիենտ, որը մի քանի վիրահատական միջամտություններ ուներ։ Վիրահատությունները բարեհաջող են անցել, և նա հիմա ապաքինման շրջանում է»,- ասաց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը նաև նշեց, որ պացիենտը դեռ պետք է վերականգնողական շրջան անցնի, որպեսզի հնարավորինս վերականգնվի նրա ձեռքի ֆունկցիոնալությունը։

Читайте на 123ru.net