World News

ՈւԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստին. Bild

Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը որակազրկվել է Ավստրիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ խաղից հետո (2:1):

Այս մասին հայտնում է Bild-ը։

Հանդիպումը կայացել էր հուլիսի 2-ին։   Թուրքիայի հավաքականը հաղթել էր 2։1 հաշվով։

Դուբլի հեղինակ է դարձել թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը։  Գոլը տոնելիս ֆուտբոլիստն օգտագործել է ծայրահեղ ազգայնական ժեստ։

Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն որոշել է պաշտպանին որակազրկել երկու խաղով՝ մինչև Եվրո-2024-ի եզրափակիչը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում կխաղա նիդերլանդների հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին։ 

Читайте на 123ru.net