World News

Հայաստանում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում սպանության փորձի համար հետախուզվող կինը. BBC-ն մանրամասներ է հայտնել

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվող կինը հայտնաբերվել է Պռոշյան գյուղում: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 44-ամյա Էյմի Բ.-ն: Նա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով:

Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ինչպես գրում է BBC-ն, Էյմի Բետրոն հետախուզվում էր Վեսթ Միդլենդսի ոստիկանության կողմից՝ կապված 2019 թվականի սեպտեմբերին Բիրմինգհեմում գործարարի վրա կրակելու փորձի հետ: 

Սպանության դավադրության գործում մեղավոր են ճանաչվել Մոհամմեդ Ասլամը և Մոհամմեդ Նազիրը:
Ենթադրվում է, որ զույգը վարձել է Բետրոյին, որը ծագումով ԱՄՆ-ից է, որպեսզի իրականացնի սպանությունը:

Բիրմինգհեմի դատարանում դատավարությանը ժամանակ նշվել է, որ կինը քողարկվելու համար հիջաբ է կրել, սակայն դեպքի վայրում նրա ատրճանակը խցանվել է:

Читайте на 123ru.net