World News

ՈՒԵՖԱ-ն 2 խաղով որակազրկել է Թուրքիայի հավաքականի պաշտպան Դեմիրալին. պաշտոնական

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը որակազրկվել է երկու խաղով՝ Ավստրիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղում (2:1) սկանդալային ժեստի համար։

Այսպիսով, Դեմիրալը բաց կթողնի Եվրո 2024-ի քառորդ եզրափակիչ հանդիպումը։ Իսկ եթե Թուրքիան հասնի կիսաեզրափակիչ, ապա Դեմիրալն այնտեղ էլ չի խաղա։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ Ավստրիայի և Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ (1:2): Այս խաղում Դեմիրալը դուբլի հեղինակ դարձավ։ Գոլը տոնելիս ֆուտբոլիստն օգտագործել է թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» ժեստը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում Թուրքիայի հավաքականը կխաղա Նիդեռլանդների ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 6-ին և կմեկնարկի ժամը 23:00-ին:

Читайте на 123ru.net