World News

Իսպանիան կիսաեզրափակչում է․ Մերինոյի գոլը լրացուցիչ ժամանակում հաղթանակ է պարգևում իր թիմին

Այսօր Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ փուլը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղում առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դանի Օլմոն՝ աչքի ընկնելով Լամին Յամալի փոխանցումից։ Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է գոլային փոխանցումների քանակով առաջատարը։ Գերմանիայի հավաքականի հետ խաղում նա երրորդ գոլային փոխանցումն է կատարել մրցաշարում։

89-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Իր գոլի շնորհիվ Վիրցն այժմ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել Գերմանիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում:

Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում, 120-րդ րոպեին իսպանացիների կազմում Միկել Մերինոն հաղթանակ պարգևեց իր թիմին։

Իսպանիայի հավաքականի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպման հաղթողը։

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի Իսպանիայի հետ հանդիպումը Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերի համար 20-րդն է Եվրոպայի առաջնությունում։ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից (29 հանդիպում) և նրա հայրենակից Պեպեից հետո (22 հանդիպում) 38-ամյա դարպասապահը երրորդ ֆուտբոլիստն է, ով հասել է 20 հանդիպման նշագծին։ Նոյերը ԵԱ-ում Գերմանիայի հավաքականի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է:

Читайте на 123ru.net