World News

2024-ի բյուջեի ծախսային մասը կթերակատարվի 88.9 մլրդ դրամով. Հայկազ Ֆանյան

Երկու օր առաջ կառավարության որոշմամբ ընդունվել է 2025-2027թթ-ի միջնաժամկետ ծախսային ծրագիրը, որը լույս է սփռում լիքը բաների վրա, այսպես ըստ ֆիննախի սպասումների:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:

«1. 2024թ-ի բյուջեի ծախսային մասը կթերակատարվի 88.9 մլրդ դրամով, ինչը կազմում է հաստատված բյուջեի մոտ 2.8%-ը,

2. 2024թ-ին հարկային եկամուտների և տուրքերի մասով թերակատարումը կլինի 116.7 մլրդ դրամ, ինչը կազմում է պլանի 4.5%-ը: Թեև հաշվի առնելով, որ 1-ին կիսամյակի կտրվածքով թերակատարումը կազմել է շուրջ 9%, կարելի է ենթադրել, որ տարեվերջին փաստացին այս սպասվածից ավելի ցածր կլինի,

3. Պետական բյուջեի դեֆիցիտը չի ավելանալու, փոխարենը ընթացիկ և կապիտալ ծախսերը կնվազեցվեն, համապատասխանաբար, 60 մլրդ դրամով և 28.9 մլրդ դրամով, այսինքն այդուհանդերձ, դե ֆակտո սեկվեստր կիրականացվի, անկախ նրանից պաշտոնապես դրա մասին կհայտարարվի թե ոչ․․․

4. 2024թ-ին ՀՆԱ-ի իրական ծավալի աճը սպասվում է 6.3%, 2025թ-ին՝ 5.8%...

Այս ֆոնին հետաքրքիրը գիտեք ինչն է, որ 2025թ-ին նախատեսվում է բյուջեի ծախսային մասը հասցնել 3.5 տրիլիոնի, հարկային եկամուտների մասով էլ հավաքագրումները մոտ 2.9 տրիլիոնի, այնինչ այս տարի սպասում են 2.5 տրիլիոն։ Տպավորություն է ստեղծվում, որ ՄԺԾԾ-ն կտրված է մեր իրականությունից և չի արտահայտում գետնի վրայի իրողությունները․․․»

Читайте на 123ru.net