World News

Ադրբեջանն իր պայմաններն է թելադրում, բոլորի հետ խաղում է, Հայաստանը սեփական շահերի դեմ է գործում․ Ստեփան Դանիելյան 

Փաշինյանին ոչ ոք լուրջ չի ընդունում, նրա մասին չեն էլ հիշում։ Աշխարհում հիմա շատ լուրջ գործընթացներ են ընթանում, և գլխավոր թեման ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձն է, այլ գերտերությունների միջև հարաբերությունները և ապագա աշխարհակարգը։ Եթե ապագա աշխարհակարգում հստակություն մտնի, օրինակ, Ուկրաինայի, Գազայի, Մերձավոր Արևելքի, Չինաստանի հարցերով, նոր կոալիցիաներ ձևավորվեն, պայմանավորվածություններ ձեռք բերվեն նոր կոմունիկացիաների շուրջ, իսկ դա աշխարհաքաղաքական նշանակություն ունի, և գործընթացը դրան է գնում, այդ հարցերը լուծելուց հետո Հայաստանի և Հարավային Կովկասի, առավել ևս՝ Փաշինյանի հարցը երկրորդական է, և նա կանի այն, ինչ իրեն կասեն։

Читайте на 123ru.net