World News

Եվրո-2024․ Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային

Եվրոպայի 2024 թ. առաջնության քառորդ եզրափակչում Անգլիայի հավաքականն այսօր մրցեց Շվեյցարիայի հետ և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

75-րդ րոպեին շվեյցարացի հարձակվող Բրիլ Էմբոլոն առաջ մղեց իր թիմին։ 80-րդ րոպեին Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Բուկայո Սական հավասարեցրեց հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում թիմերը նույնպես չկարողացան վճռել հաղթողին։ Հետխաղյա 11 մետրանոցներում ավելի դիպուկ էին անգլիացի ֆուտբոլիստները:

Նշենք, որ Անգլիան կիսաեզրափակչում խաղալու է Նիդերլանդներ-Թուրքիա զույգի հաղթողի հետ։

Читайте на 123ru.net