World News

Կոտայքի մարզում «Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս

Երեկ՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածում տեղադրված գովազդային վահանակի երկաթե սյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով կա 5 տուժած, որոնցից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել վիրավորների բարեկամները, որոնք հայտնել են, որ նրանք վերադառնալիս են եղել Բաթումիից։

Читайте на 123ru.net