World News

Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակութան անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նիդեռլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ու Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիագովի ուղեկցությամբ հուլիսի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այս մասին հայտնում են Ազգային Ժողովից:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին:

Читайте на 123ru.net