World News

Հնարավորություն ենք տալիս մինչև 8 շաբաթական հղիության ընդհատում՝ դեղորայքային միջոցներով. Նարեկ Զեյնալյան

ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովում քննարկվել և ընդունվել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հիմնական զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

«Նախագծով առավել հասանելի և անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը, քանի որ գործող օրենսդրությունում միայն հիվանդանոցային պայմաններում և գործիքային մեթոդներով է թույլատրվում հղիության արհեստական ընդհատումը»,- ասաց նա:

Զեյնալյանի խոսքով՝ ժամանակակից բժշկությունում կան դեղամիջոցներ, որոնց միջոցով իրականացվում է հղիության անվնաս ընդհատումներ, այդ կարգավորումներն ենք մտցրել:

«Հնարավորություն ենք տալիս մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում ինչպես ամբուլատոր այնպես էլ հիվանդանոցային պայմաններում:

ԱՀԿ ցուցումներով նախատեսված էր մինչև 12 շաբաթական հղիությունը թույլատրել դեղորայքային ընդհատմամբ, բայց քանի որ մենք նոր ենք այս կարգավորումը մտնցում և բավարար փորձ պետք է կուտակել, որոշեցինք այդ շեմն իջացնել և նախատեսել 8 շաբաթական հղիության դեպքում դեղորայքային արհեստական ընդհատում»,- ասաց նա:

Читайте на 123ru.net