World News

Քանի անգամ իշխանությունը փողոցում գցած էր, ընդդիմությունը չվերցրեց, չեն ուզում ՀՀ փլատակների տակ մնալ․ Հուսիկ Արա (տեսանյութ)

Քանի անգամ իշխանությունը փողոցում գցած էր, ընդդիմությունը չվերցրեց, չեն ուզում ՀՀ փլատակների տակ մնալ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է բանաստեղծ Հուսիկ Արան․

«Ոչ ոք չի ուզում իշխանության գալ, պատասխանատվություն ստանձնել։ Սրբազան շարժումը առնվազն փորձ է կասեցնելու կործանարար ընթացքը։ Արցախում Փաշինյանը խաղաղություն է հաստատել, նույնը հաստատելու է Հայաստանում։

Հիմա ուղիղ տեքստով ասում է Սահմանադրության փոփոխության մասին։ Սահմանադրության փոփոխությունն ուղիղ իմաստով նշանակում է պետության կորուստ։ Ասում է 4-րդ հանրապետություն։ Դա ո՞րն է լինելու՝ Թուրքահայաստա՞նը, Արևմտյան Ադրբեջա՞նը։

Սա ուղղակի կորցնում ենք մեր անկախությունը։ Ամեն այլանդակ ու այլասերված բան փորձում են ժողովրդի հետ հակադրելով կամ համադրելով անցկացնել»,- նշել է բանաստեղծը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Читайте на сайте