World News

Մակրոնը չի ընդունել վարչապետի հրաժարականը՝ խնդրելով մնալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել վարչապետ Գաբրիել Աթալի հրաժարականը, որը նա ներկայացրել է խորհրդարանաի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում նախագահական դաշինքի՝ ձախակողմյան ուժերի կոալիցիային («Նոր Ժողովրդական ճակատ») պարտվելուց հետո։ Այս մասին գրում է Bild-ը:

Մակրոնը խնդրել է կառավարության ղեկավարին ժամանակավորապես մնալ իր պաշտոնում՝ օգնելու արտահերթ ընտրություններից հետո պահպանել կայունությունը: Սպասվում է, որ պետության ղեկավարն այս հարցի լուծումը կթողնի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերից հետո։ Խաղերը ավարտվեն օգոստոսի 11-ին։

Փորձագետները չեն բացառում, որ մինչ այդ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատը» կբաժանվի խորհրդարանական մի քանի խմբակցությունների։ Նման բան տեղի էր ունեցել նախորդ ձախակողմյան NUPES կոալիցիայի հետ, որը ստեղծվել է 2022 թվականի մայիսի ընտրությունների համար։ Այս սցենարը Մակրոնին  հնարավորություն կտա ստեղծել նոր իշխող կոալիցիա՝ խորհրդարանում մեծամասնությամբ։ Առայժմ երեք խոշորագույն ուժերից ոչ մեկը (ձախերը, իշխանական կենտրոնամետները և աջերը) պատրաստ չէ մյուսի հետ դաշինքի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Նոր Ժողովրդական ճակատ» ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ Ֆրանսիայի ԱԺ-ում ստանալով 182 մանդատ։  Երկրորդ տեղը զբաղեցրել Է նախագահ Մակրոնի կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, իսկ երրորդ տեղը՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորումը», որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում ներկայացված կլինի 143 պատգամավորով։

 

Читайте на 123ru.net