World News

Այդքան միամի՞տ ենք, որ մտածենք՝ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքենք, հաջորդ օրն ախպերներ ենք դառնալու, չէ՛, չկա նման բան. Հովիկ Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը – Պարո՛ն Աղազարյան, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և որպեսզի ամբողջությամբ խաղաղություն հաստատվի, այս գործոնը պետք է վերացվի։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ձեր գնահատմամբ՝ իսկապես կա՞ նման պահանջ մեր Սահմանադրության մեջ։ – Խոսքը երևի […]

The post Այդքան միամի՞տ ենք, որ մտածենք՝ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքենք, հաջորդ օրն ախպերներ ենք դառնալու, չէ՛, չկա նման բան. Հովիկ Աղազարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

– Պարո՛ն Աղազարյան, Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և որպեսզի ամբողջությամբ խաղաղություն հաստատվի, այս գործոնը պետք է վերացվի։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ձեր գնահատմամբ՝ իսկապես կա՞ նման պահանջ մեր Սահմանադրության մեջ։

– Խոսքը երևի այն մասին է, որ Սահմանադրության մեջ հղում է կատարվում Հռչակագրին, իսկ Հռչակագրում կա մի մաս, որում նշված է սովետական ժամանակվա Հայաստանի ու ԼՂԻՄ-ի խորհրդի համատեղ որոշումը՝ միավորման մասին։ Ըստ երևույթին, Ադրբեջանը սա նկատի ունի, բայց այդ դրույթն իրենից արդեն ներկայացնում է ընդամենը պատմական դրույթ, որովհետև դրանից հետո և՛ Հայաստանի Հանրապետությունը անկախության հանրաքվե արեց իր այս տարածքում, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է անկախության հանրաքվե արել իրենց համապատասխան տարածքում, հետևաբար այդ կետը պատմականորեն արդեն իր ուժը կորցրած է համարվում։ 

Մեր մեջ զրույցների ու քննարկումների ժամանակ մենք էլ ենք մտածում, որ Հռչակագրին հղում անելն այդ իմաստով չի բխում այսօր ունեցած իրականության տրամաբանությունից, ու մենք ինքներս մտածել ենք, որ շատ հնարավոր է, որ այդ հղումը նոր Սահմանադրության մեջ չլինի, և դա մենք անում ենք ոչ թե ադրբեջանական կողմի թելադրանքով, այլ այդ մասին մենք խոսում ենք արդեն հինգ տարի։ 

– Իսկ ինչպե՞ս եք կարողանալու համոզել հանրության մի հատվածին, ընդդիմությանը, որ իրականում Ադրբեջանի դրդմամբ չեք գնում այդ քայլին։

– Մենք դա անելու կարիքը չունենք, որ համոզենք մեր ընտրողներին, ընդդիմախոսներին՝ այո՛, կարող ենք բանավիճել ու հիմնավորումներ ներկայացնել։ 

– Պարո՛ն Աղազարյան, իսկ եթե նոր Սահմանադրությունից դուրս թողնվի Հռչակագիրը, ու այն դրվի հանրաքվեի, անհրաժեշտ ձայների տոկոսը կապահովի՞ հանրությունը։

– Ես անձամբ կարծում եմ, որ նոր Սահմանադրության ընդունումը պետք է լինի նոր խորհրդարանի ժամանակ։

– Նկատի ունեք 2026-ի ընտրություններից հետո՞, թե՞ միաժամանակ։

– Ո՛չ, հետո։

– Եթե այդ փոփոխությունը չլինի, ապա Ադրբեջանը Հայաստանի հետ չի՞ կնքի պայմանագիր։ 

– Ադրբեջանը չի ուզում պայմանագիր կնքի, ու սա ուղղակի հերթական պատրվակն է, հետևաբար տարբեր ձևերով, ինչքան հնարավոր է՝ ձգում է այս գործընթացը մի կողմից, մյուս կողմից էլ՝ պատերազմի կրակը մարմանդ է պահում, որպեսզի հարմար առիթի դեպքում այն դարձնի պատերազմի հրդեհ։ Սա շատ պարզ է ու ակնհայտ։ 

Մյուս կողմից էլ՝ եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, ապա դա պետք չէ ֆետիշացնել, որովհետև կարող է խաղաղության պայմանագիրը կնքվի, հաջորդ օրը ռազմական գործողություններ սկսել, կարևորը այն է, թե դու քո վարքով ու բարքով ի՛նչ դիրքերում ես գտնվում, ու արդյոք դու իրապես ձգտո՞ւմ ես խաղաղության։ 

– Խաղաղության պայմանագիրը անվտանգության երաշխիք չեք համարում, նույնը նաև մտածում եք սահմանազատման ու սահմանագծմա՞ն վերաբերյալ։

– Իհարկե։ Մենք այդքան միամի՞տ ենք, որ մտածենք՝ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքենք, հաջորդ օրն ախպերներ ենք դառնալու, չէ՛, չկա նման բան։ Երբ որ Ադրբեջանը վստահ լինի, որ հարձակվի Հայաստանի վրա ու դա կմարսի, կհարձակվի։ Պետք չէ ֆետիշացնել դրանք, պայմանագիրը, սահմանազատումը ընդամենը ամրապնդում են մեր պաշտպանունակությունը, բայց դրանք վերջնական լուծում չեն։ Ամեն մեկն առանձին վերցրած կայուն խաղաղության համար երաշխիք չէ, այդ ամենի համախմբումն է երաշխիքը, ու մենք հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում, ու, իմ կարծիքով, այդ քայլերը ճիշտ ճանապարհով գնալուն միտված քայլեր են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Այդքան միամի՞տ ենք, որ մտածենք՝ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքենք, հաջորդ օրն ախպերներ ենք դառնալու, չէ՛, չկա նման բան. Հովիկ Աղազարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net