World News

Երևանի մի շարք փողոցներում հուլիսի 10-ից երթևեկության փոփոխություններ կլինեն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Գարեգին Նժդեհի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝  Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը:

Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա-Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «աջ  և  ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով: Արցախի պողոտայում՝ Արցախի պողոտա-Այվազովկսու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը՝ խաչմերուկից 50 մ երկարությամբ: Նաև Արին Բերդի փողոցից կարգելվի հետադարձը:

Գայի պողոտա-Քոչարյան փողոց խաչմերուկում կարգելվի հետադարձը: Ինչպես նաև Գայի պողոտա-Թոթովենցի փողոց խաչմերուկում նախկին «միայն աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Читайте на сайте