World News

Ուջան գյուղի մոտակայքում «Vaz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին. կա զոհ

Հուլիսի 8-ին, ժամը 23:47-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Vaz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Ա. Ա.-ն տեղում մահացել է:

Փրկարարները Ա. Ա.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Читайте на 123ru.net