World News

Բայրամովը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Երկրի ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև բարձր մակարդակի մի շարք երկկողմ հանդիպումներ։

Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

Читайте на 123ru.net