World News

Հայ մարմնամարզիկներն Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ սկսել են հավաքը Ֆրանսիայում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը մեկնել են Ֆրանսիա, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Ռուան քաղաքում 14-օրյա հավաք անցկացնելուց հետո նրանք կուղևորվեն Փարիզ՝ մասնակցելու արդեն Օլիմպիական խաղերին:

Մարմնամարզիկները մրցավայր են մեկնել մարզիչ Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն էլ ընդգրկված է Օլիմպիական խաղերի մրցավարական հանձնախմբում:

Հիշեցնենք, որ թիմի առաջատար Արթուր Դավթյանը Փարիզ-2024-ում հանդես կգա հենացատկ, իսկ Վահագն Դավթյանը՝ օղակներ մրցաձևում:

Читайте на 123ru.net