World News

ԵՄ-ն որոշել է կասեցնել Վրաստանի անդամակցության գործընթացը

ԵՄ ղեկավարությունը որոշել է կասեցնել Միությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին:

«Ցավով պետք է ասեմ, որ (ԵՄ առաջնորդները) պայմանավորվել են կասեցնել Վրաստանի անդամակցության գործընթացը Եվրամիությանը, սա հստակ ասված է Եվրոպական խորհրդի զեկույցներում», - ասել է Գերչինսկին՝ ելույթ ունենալով Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում:

Դեսպանը նաև նշել է, որ դեռ պարզ չէ՝ Վրաստանը կընդգրկվի՞ ԵՄ ընդլայնման հաջորդ ալիքում, թե՞ ոչ։

Ավելի վաղ ԵՄ-ն չէր բացառել, որ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացը կդադարեցվի՝ երկրում ընդունված վիճահարույց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նաև ասել էր, որ ԵՄ դռները փակ կլինեն Վրաստանի առաջ, եթե նրա կառավարությունը շարունակի իր ներկայիս քաղաքական ընթացքը։ Նրա խոսքով՝ Բրյուսելը պատրաստ է Թբիլիսիին զրկել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով եվրոպական ֆինանսավորումից ու մատակարարումներից, եթե չեղյալ չհայտարարվի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։



Читайте на 123ru.net