World News

Սա վճիռ չէր, որ կայացրին, բողոքարկելու եմ. Լևոն Երանոսյան

Խոսելու տեղ չունեմ, բողոքարկելու եմ վճիռը, սա վճիռ չէր, որ կայացավ:

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը՝ անդրադառնալով վճռին, որով դատարանը նրան մեղավոր ճանաչեց, բայց համաներում կիրառեց:

Անդրադառնալով Տավուշում տեղի ունեցող սահմանազատման գործընթացին, Երանոսյանն ասաց.

«Դա արդեն գնաց պատմության գիրկը, անողներն արեցին, վերջացրեցին»:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ կիրառված նռնակներին, մասնավորապես այն քննարկումներին, որ կիրառվել է  «Զարյա 3», Երանոսյանն ասաց.

««Զարյա 3»-ը ի՞նչ է, ինչի՞ համար են կիրառել, իմ ժամանակ նման բան չի եղել, որովհետև Առողջապահության նախարարության կողմից հաստատված չէր, որ այն իրավունք ունի կիրառվելու: Եթե ոստիկանությունը ինձնից հետո գնումներ չի արել, ուրեմն հատուկ միջոցները իրավունք չունեն կիրառելու, քանի որ դրանց ժամկետն անցել է»:

Читайте на 123ru.net