World News

Արգիշտի Քյարամյանն իմ սանիկը չէ, չգիտեմ` ինչու են նման բաներ տարածել. Վլադիմիր Գասպարյան

Արգիշտի Քյարամյանն իմ սանիկը չէ, չգիտեմ` ինչու է դա տարածվել կամ ով է տարածել, լիներ՝ կասեի կա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Ինձ հաճախ հարցնում են՝ ճի՞շտ է, որ ես ժամանակին ֆինանսավորել եմ Արման Բաբաջանյանին, իմ ականջին հասել է նման բաներ, հիմա Արման Բաբաջանյանը պետք է ասի՝ ֆինանսավորե՞լ եմ, թե ոչ, որպեսզի լրագրողներն ինձ այլևս նման անլուրջ հարցեր չտան»,- ասաց Գասպարյանը:

Նշենք, որ քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը հրապարկել է դատական վճիռը, որով  նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել, սակայն ազատվել է պատժի կրումից որոշ հոդածներով՝ համաներմամբ, որոշ հոդվածներով՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Հիշեցնենք՝ 2023 թ. հուլիսին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի գույք:

Читайте на 123ru.net