Օսիպյանը 2018-ին կապավոր է եղել, իրեն ասվել է այն, ինչն ինքը պետք է լսեր ու փոխանցեր. Վլադիմիր Գասպարյան
Հանգուցյալների մասին չեմ խոսում. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ՀՀ մեկ այլ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի այն հայտարարությանը, թե 2018-ին ինքն ասել է՝ մի բան ձեռնարկենք, բայց նա ասել է՝ ամեն ինչ հսկողության տակ է, մի՞թե սա դավաճանություն չէ:
«Դավաճանություն է, որովհետև ինքը մեր կապավորն է եղել, իրեն ասվել է այն, ինչ-որ պետք է ինքը լսեր ու գնար փոխանցեր: Դուք ստիպում եք որ խոսեմ, ես չէի ուզում Օսիպյա՛ն, ինձ ստիպեցին»,- ասաց նա:
Հարցին էլ՝ մեղմացե՞լ են նրա գնահատականներն իշխանությունների հանդեպ, նա արձագանքեց.
«Նե՞րվ եք թողել: Երբ մարդ մի քիչ հիվանդ է լինում, այն եռանդը չի ունենում»:
Իսկ արդյոք չի ուրախացել, որ չի ազատազրկվել, Գասպարյանն ասաց, որ ամբողջ կյանքում չի վախեցել ոչնչից:
«Ես մեռնելուց չեմ վախեցել: Ավելի լավ է մարդ ազատազրկվի, քան ապրի այն շրջապատում ինչպես հիմա ենք ապրում. իրար լափելով ապրում ենք»,- ասաց նա: