World News

Հրապարակվել է Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և ևս 2 պաշտոնյայի դատավճիռը

Հրապարակվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դատավճիռը։ Դատավճռով Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, նաև այլ հոդվածներով: Նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 6 տարվա ազատազրկումը, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից: Լևոն Երանոսյանի նկատմամբ պատիժ […]

The post Հրապարակվել է Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և ևս 2 պաշտոնյայի դատավճիռը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Հրապարակվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դատավճիռը։

Դատավճռով Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, նաև այլ հոդվածներով: Նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 6 տարվա ազատազրկումը, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից:

Լևոն Երանոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել 5 տարի ժամկետով ազատազրկումը: Նա ևս համաներմամբ ազատվել է պատժի կրումից:

Մեղադրող դատախազն իր ճառում միջնորդել էր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման, Լևոն Երանոսյանին՝ 8:

Ոստիկանության Ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը և Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղավոր են ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցվել է:

The post Հրապարակվել է Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և ևս 2 պաշտոնյայի դատավճիռը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net