World News

Վարչապետն ու Նիդերլանդների խորհրդարանականները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է դինամիկ բնույթ և ընդգծել այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր միջազգային հարթակներում: Վարչապետը […]

The post Վարչապետն ու Նիդերլանդների խորհրդարանականները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է դինամիկ բնույթ և ընդգծել այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր միջազգային հարթակներում: Վարչապետը նշել է նաև Նիդերլանդների արդյունավետ աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս առումով վարչապետ

Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

The post Վարչապետն ու Նիդերլանդների խորհրդարանականները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net