World News

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը. Եղոյան

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը. Եղոյան Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը: Նա գրել է, բանաձևում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի […]

The post Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը. Եղոյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը. Եղոյան

Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Նա գրել է, բանաձևում մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները;

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը`

Կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում;

Խստորեն դատապարտում Է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը;

Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը;

Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»,-գրել է նա։

The post Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը. Եղոյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net