World News

Ալավերդի-Ջիլիզա-Վրաստանի սահման ճանապարհի՝ Կիրանց գյուղով անցնող հատվածը ժամանակավորապես կփակվի

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն», - ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհը Ալավերդի-Ջիլիզա-Վրաստանի սահման ավտոճանապարհն է, որի երկարությունը 32,5 կմ է։

Հնարավոր է սա քարտեզ, ճանապարհ and տեքստ նկարն է

Читайте на 123ru.net