World News

Իսրայելը հարվածել է Գազայի դպրոցներից մեկի մոտակայքին․ կան տասնյակ զոհեր

Իսրայելը հարվածել է Գազայի հատվածի հարավում գտնվող դպրոցներից մեկի մոտակայքին, ինչի հետևանքով զոհվել է շուրջ երեք տասնյակ մարդ։

Ավելի վաց Al Jazeera հեռուստաալիքը, իր աղբյուրին հղումով,  հայտնել էր, որ հարձակումը, որը տեղի է ունեցել Խան Յունիսի արևելքում գտնվող Աբասան քաղաքում, խլել է քսան մարդու կյանք։

Ըստ հեռուստաալիքի աղբյուրի՝ Իսրայելը հարվածել է դպրոցի դարպասներին։ Նշվում է, որ ուսումնական հաստատությունում ապաստան էին գտել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքով տեղահանված մարդիկ։

Ավելի ուշ Գազայի իշխանությունները հաստատել են հարձակման լուրը՝ հայտնելով 29 զոհի մասին։ Նշվում է, որ զոհերի մեծամասնությունը կանայք ու երեխաներ են։

Читайте на 123ru.net