World News

Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպում

Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Ի շարունակություն նախորդ հաղորդակցության. Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում», - գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։ 

«Միրզոյան-Բայրամով պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածություն չկա»,- նշել էր նա:

Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրավիրվել են Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ 

Читайте на 123ru.net