World News

Պետական ռեսուրսների վատնում ՝ «փիառ» նպատակներով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ հրապարակվեց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների դատավճիռը։ 2018-ին հարուցված գործի դատաքննությունը սկսվել էր 2020-ին եւ ավարտվեց ոչնչով:

Դատարանը Երանոսյանին մեղավոր ճանաչեց եւ պատիժ նշանակեց 5 տարի ազատազրկում, սակայն հոդվածների մի մասը համաներման տակ ընկավ, մյուսներով վաղեմության ժամկետն էր ավարտվել, ուստի պատիժ չի կրելու։

Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Նրա պատիժը եւս չի կիրառվի, քանի որ դարձյալ՝  մի մասով համաներում կիրառվեց, մյուս մասով՝ վաղեմություն: Սա կոչվում է պետական ռեսուրսների վատնում` փիառ նպատակներով»:

Մանրամասները՝ այստեղ։

Читайте на 123ru.net