World News

Վրաստանից դեպի Ռուսաստան թունելները լուսավոր են, Դիլիջանի թունելը մութ է, ինչո՞ւ. ՔՊ-ական պատգամավորը՝ ՏԿԵ փոխնախարարին (տեսանյութ)

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին ասաց՝ մտնում եք Վրաստանով դեպի Ռուսաստան գնացող թունելները շատ լուսավոր են, գալիս ենք Դիլիջանի թունել, մթության մեջ է, ինչպե՞ս պետք է հարցը կարգավորվի:

Փոխնախարարը նշեց, որ ոչ միայն լուսավորության խնդիր ունենք, նաև հրդեհային, տարհանման համակարգի և մի շարք այլ խնդիրներ ևս:

«Ասեմ ավելին՝ մենք պարտավորվել ենք, որ ներդնելու ենք եվրոպական միության թունելների անվտանգության պահանջները: Դրանով այդ թվում լուսավորության և մնացած անվտանգային միջոցառումների մասով այլ պահանջներ են սահմանում, փոփոխություններ պետք է անենք:

Վարձել ենք միջազգային խորհդատվական ընկերություն, որը կատարել է  համալիր ուսումնասիրություն և առաջարկել է լուծումներ: Այդ թվում լուսավորությունը պետք է վերանայվի և ամբողջությամբ համապատասխանեցվի անվտանգության բարձր պահանջների»,- ասաց Ղալեչյանը:

Նրա խոսքով՝ քանի որ Դիլիջանի թունելի վերականգնման աշխատանքների արժեքը բավականին բարձր է լինելու և նոր թունելի կառուցումն էլ արժեքով գրեթե մոտ է լինելու այդպիսի վերլուծությունը ցույց տվեց, որ գործող թունելը կարող է օգտագործվել որպես տարհանման թունել կամ երթևեկությունը ընդլայնող, նոր թունելի կառուցումը նոր ստանդարտներով շատ ավելի նպատակահարմար է:

Читайте на 123ru.net