World News

ԱՄՆ-ն Հայաստանի համար առանցքային գործընկեր է ժողովրդավարության ամրապնդման և թվային վերափոխման իրականացման գործում. Մխիթար Հայրապետյան

ԱՄՆ-ն Հայաստանի համար առանցքային գործընկեր է ժողովրդավարության ամրապնդման և Հայաստանի թվային վերափոխման օրակարգի իրականացման գործում:

Այս մասին ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Հանրային ծառայությունների թվայնացումը միայն տեխնիկական վերազինում չէ մեզ համար, այն հիմնարար վերափոխում է, որն ուղղված է հանրային ինստիտուտների նկատմամբ մեր քաղաքացիների վստահության ամրապնդմանը, ինչը ժողովրդավարության հիմնաքարերից է: Մեր նպատակն է ծառայությունները դարձնել ավելի հասանելի, թափանցիկ և արդյունավետ:

Թվային վերափոխման այս ճանապարհին մենք խորապես կարևորում ենք ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ունեցած ներդրումը: Բարձր ենք գնահատում հատկապես ծառայությունների օպտիմալացման, հիպերանվտանգության, ամպային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքները»,- ասաց նա:

Հայրապետյանի խոսքով՝ ունենալու ենք ամբողջությամբ թվայնացված նոր ծառայություններ, որոնք հասանելի կլինեն քաղաքացիների համար ծառայությունների մատուցման ազգային հարթակում:

«Բարձր տեխնոլոգիաների թվայնացման և կիբերանվտանգության ոլորտում Հայաստանի մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր են ներդրումներ կատարել հուսալի թվային ենթակառուցվածքներում՝ դարձնելով Հայաստանն ավելի դիմակայուն կիբերհանցագործությունների նկատմամբ»,- շեշտեց նախարարը:

Նա հայտնեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ մենք այս տարի առաջին անգամ AWS-ի կողմից իրականցրել ենք կառավարության ՏՏ ենթակառուցվածքի շարունակակության վերաբերյալ ուսումնասիրություն, բարձրաստիճան պաշտոնյաների ուսուցում և կարողությունների զարգացման աշխատանքներ:

Читайте на 123ru.net