World News

Ադրբեջանի ԿԸՀ ղեկավարը պնդել է, թե իր երկիրը «աշխարհի համար օրինակ է ժողովրդավարական ընտրությունների անցկացման առումով»

Ադրբեջանը «աշխարհի համար օրինակ է ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում». նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը տարածքային ընտրական հանձնաժողովների ղեկավարների հանդիպմանը։

«Երկրի ղեկավարի նախաձեռնությամբ ընտրատեղամասերի մեծ մասում տեղադրվել են վեբ-տեսախցիկներ։ Նրանք միանում են քվեարկության մեկնարկից կես ժամ առաջ և աշխատում են մինչև գործընթացի ավարտը։ Ընտրություններին կարող եք հետևել աշխարհի ցանկացած կետից՝ առանց գրանցման»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ աշնանն Ադրբեջանում կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ադրբեջանի նորանկախ պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրությունները միջազգային կառույցները գնահատել են «ոչ ազատ, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար»։

Читайте на 123ru.net