World News

«Քաղաքացու բարձրաձայնած խնդիրներն ամբողջությամբ լուծված են»․ «Ակբա բանկ»-ն արձագանքել է մեր հրապարակմանը

Այսօր Tert.am-ը հրապարակել էր «Ակբա բանկ»-ի հաճախորդ Հովհաննես Վարդանյանի գրառումը և նրա հետ հարցազրույցը, որտեղ Վարդանյանն ասում էր, որ «Ակբա բանկը» անհարմարություններ է ստեղծում հաճախորդների համար՝ չաշխատող բանկոմատների ու անհասանելի ծառայությունների պատճառով։

«Քանի որ միջազգային գնումներ հաճախ եմ կատարում, որոշեցի Ակբայից digital քարտ պատվիրել: Ֆեյսբուքում կարդացի, որ մինչև հունիսի 30-ը բոլոր digital քարտերի համար ակցիա ունեն, մինչև հունիսի 30-ը պատվիրելու դեպքում այդ քարտերը անվճար էին տրամադրվում և որոշեցի պատվիրել երկու քարտ՝ դոլարով և եվրոյով, ինձ, սակայն, առաջարկեցին պատվիրել դրամով և եվրոյով, իսկ դոլարով պատվիրել պլաստիկ քարտ:

Այդ պլաստիկ քարտը արդեն 5 օր է՝ ես չեմ կարողանում ակտիվացնել, բանկոմատները չեն աշխատում, 4 օր շարունակ՝ հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի, մոտ 4 բանկոմատ չի աշխատել: Երբ ստացվեց, մոտ 20 րոպեից մինչև կես ժամ ես սպասում էի ակտիվացման կոդին, կոդը եկավ կես ժամ հետո այն դեպքում, երբ իմ մյուս քարտերի ակտիվացման կոդը ստացել եմ վայրկյանների ընթացքում:

Արդյունքում ես արդեն մեկ շաբաթվա քարտապան եմ ու չեմ ակտիվացրել իմ դոլարային քարտը, որովհետև, երբ փորձում եմ ակտիվացնել, իմ հետևում 5 հոգանոց հերթ է գոյանում ու ես ինձ անհարմար եմ զգում 30 րոպե սպասեցնել այդ մարդկանց քարտս ակտիվացնելու համար»,- մասնավորապես ասել էր Հովհաննես Վարդանյանը։

«Ակբա բանկ»-ն արձագանքել է մեր հրապարակմանը, պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ․

«Հայտնում ենք, որ Հովհաննես Վարդանյանի կողմից նշված խնդիրները, որոնք առաջացել էին տեխնիկական պատճառներով, ամբողջությամբ կարգավորված են և հաճախորդի խնդիրներն ամբողջապես լուծված են»։

Читайте на 123ru.net