World News

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջիրո դ'Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջիրո դ'Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրեն Միշել Նապոլիին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է հեծանվասպորտի զարգացումն ու մասսայականացումը մեր երկրում, ինչը կնպաստի նաև առողջ ապրելակերպի խթանմանը:

Հանդիպմանը քննարկվել են վերը նշված հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչների հետ համագործակցությամբ Հայաստանում միջազգային մրցաշարի կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Читайте на 123ru.net