World News

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի` Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-17-ը կմեկնի Վրաստան և Հայաստան, որպեսզի մասնակցի ժողովրդավարական կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատություն, մարգինալացված ու խոցելի խմբերի վերաբերյալ նախատեսված քննարկումներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից։

Հայաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման, օրենքի գերակայության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի առաջխաղացման վերաբերյալ հարցերը քննարկելու համար:

Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բացի այդ, փոխքարտուղարը կայցելի Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և մշակութային պահպանմանը:

Читайте на 123ru.net