World News

Փաշինյանն արտահերթ կամ հերթական ընտրությունում կպարտվի, եթե վերակազմավորված ընդդիմություն ունենանք․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)

Փաշինյանն արտահերթ կամ հերթական ընտրությունում կպարտվի, եթե վերակազմավորված ընդդիմություն ունենանք:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է  «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը․

«Փաշինյանի հեռանալու ժամացույցը միացված է։ Մինչև 2021 թվական, իշխանությունը պահելու համար Փաշինյանը մոմ էր վառում Պուտինի նկարի առջև, դրանից հետո իր սրբապատկերը Բլինկենի նկարն է, նա է գրում Հայաստանի սցենարը։

Հայաստանի հասարակությունը պետք է հեռացնի Փաշինյանին, թույլ չտալով, որ մեր ներքաղաքական կյանքում որևէ այլ երկիր բաժնետեր դառնա։ Վստահ եմ, որ կարող ենք։

Հայաստանում փոփոխություն հնարավոր է, եթե ընդդիմադիր շերտերի մոտ ստեղծվի արդյուվատե կոմունիկացիա արտաքին քաղաքական գործընկերների հետ և այնպիսի քաղաքական օրակարգ որդեգրվի, որը ռեալիստական կլինի՝ հաշվի առնելով համաշխարհային տենդենցները»,- նշել է Սուրենյանցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Читайте на 123ru.net