World News

Անգլիան ԵԱ-ի եզրափակչում է․ Ուոթքինսի գոլը վերջին րոպեին հաղթանակ պարգևեց անգլիացիներին

Եվրո-2024-ի 1/2 եզրափակչի երկրորդ խաղում Անգլիայի հավաքականը Դորտմունդի Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում մրցեց Նիդեռլանդների ընտրանու հետ:

Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացեց նիդեռլանդացի ֆուտբոլիստ Չավի Սիմոնսը՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ 18-րդ րոպեն անգլիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը։ Պատասխան գոլը հեղինակեց Հարի Քեյնը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Երկրորդ խաղակեսում, հանդիպման 81-րդ րոպեին Քեյնին փոխարինեց Օլի Ուոթքինսը, ով էլ 9 րոպե անց՝ հիմնական ժամակի վերջին րոպեին, խփեց այս խաղում հաղթական գոլը։ Անգլիան հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։

Եզրափակչում, որը կկայանա հուլիսի 14-ին, Բեռլինում, Անգլիայի հավաքականը կհանդիպի Իսպանիայի հավաքականի հետ։

 

Читайте на 123ru.net